Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Զգում եմ որ այտ բանաստեխծը շատ է սիրում Հայրենիքը։
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
    Հայրենիքը մաքուր պահել։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
    Որովետեվ Հայաստնը շատ է սիրում։
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։
    այտերս այրվում
    ծնկներս ծալվում
    շրթունքս
    աչքերս լցվում են
    թևերս բացվում են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *